Իրաքի անվտանգության ծառայությունները հայտնում են, որ պայթուցիկով լցոնված մոտոցիկլետի պայթյունի հետեւանքով շիական մզկիթի մոտ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 34-ը, փոխանցում է Associated Press:

Շաբաթ իշխանությունները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել նախորդ գիշերը Մուսաիբ գյուղի մարդաշատ փողոցում:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ խմբավորումը՝ հայտարարելով, որ թիրախում են «շիաների ժողովարանները»:

Իրաքը 2017 թվականի վերջին հայտարարել էր «Իսլամական պետությանը» հաղթելու մասին, սակայն ահաբեկիչների մնացած խմբերը շարունակում են հարձակումներ կատարել, հատկապես երկրի հյուսիսում:

Իրաքի ԶՈՒ-ն հայտարարել է, որ Անբար նահանգում ԻՊ անդամների թաքստոցների որոնման նոր գործողություն է սկսում: