Mercedes-Benz-ը Գերմանիայի հյուսիս-արեւմուտքում Ալհորն քաղաքի փակ օդանավակայանում պահում է մի քանի հազար նոր ավտոմեքենաներ: Դրանք սպասում են խոտանված ավտոմասերի փոխարինմանը, փոխանցում է Мотор-ը: 

Ստորին Սաքսոնիայում Ահրոն քաղաքի նախկին օդանավակայանի թռիչքուղին հիմա որպես կայանատեղի է ծառայում Mercedes-Benz-ի մի քանի հազար նոր ավտոմեքենաների համար: Խոտանված «Մերսեդես»-ների այս «գերեզմանոցում» հիմնականում պահվում են GLE եւ GLS քրոսովերներ, սակայն տարածքում կարելի է տեսնել նաեւ C եւ E մոդելների մի քանի կուպե եւ նույնիսկ Mercedes-Maybach S դասի սեդաններ:

Պարզվում է՝ ԱՄՆ-ում թողարկված GLE եւ GLS մոդելների մոտ 40 հազար քրոսովերներում խնդիրներ են հայտնաբերվել՝ կապված ինչպես էքստերիերի, այնպես էլ ինտերիերի պատրաստման որակի հետ, ուստի Mercedes-Benz-ը հիմա ստիպված է ավտոմեքենաների փոխանցումը եվրոպացի հաճախորդներին «հետաձգել»՝ թերություններով բամփերները եւ նստատեղերը փոխարինելու համար: Մոտ 9 հազար ավտոմեքենաներ պահվում են Բրեմենից ոչ հեռու փակ օդանավակայանում՝ ավտոպահեստամասերի սպասմամբ: