«Մեծ յոթնյակի» (G7) անդամ երկրների միջեւ առեւտրային տարաձայնությունները եւ կոնֆլիկտները միայն ուժգնացնում են «ակումբի» ներսում առանց այդ էլ ակնհայտ տարաձայնությունները: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Բիարիցում G7 գագաթնաժողովի մեկնարկից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«G7-ի անդամների միջեւ առեւտրային պատերազմները կհանգեցնեն նրանց միջեւ վստահության էլ ավելի մեծ նվազմանը՝ այն դեպքում, որ այն առանց այդ էլ բարձր մակարդակում չէ»,- նախազգուշացրել է նա: