Օգոստոսի 21-ի ցերեկը, Երեւանի սուպերմարկետներից մեկի մոտ գողացել էին մի քաղաքացու բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ներքին Չարբախի 35-ամյա մի բնակիչ:

Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 23-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: