Օգոստոսի 23-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Յաղդան գյուղի 47-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները նույն օրը ժ.11-ին կասկածվողին բերման ենթարկեցին բաժին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունիսի-հուլիս ամիսներին Վանաձորի Մանուշյան փողոցից ու Երեւանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել եւ վաճառել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: