Երեւանի կենտրոնում բնապահպանները քայլերթ են սկսել՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։ Քայլերթը մեկնարկել է Ազատության հրապարակից, որը կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով եւ կավարտվի Ազատության հրապարակում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ հանդիպել քաղաքի բնակիչների հետ, նաեւ եղել է հարակից գյուղերում: Բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել հանքարդյունաբերությանը:

Վարչապետը հայտարարել է, որ հանձնարարել է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ լրացուցիչ ուսումասիրության՝ պարզելու համար, թե արդյոք անհրաժեշտություն կա նոր ՇՄԱԳ անցկացնելու: