Եվրամիությունը խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի Ֆրանսիայի նկատմամբ՝ ի պատասխան Փարիզի թվային մաքսատուրքերի, որոնք հիմնականում սահմանվել են այնպիսի տեխնոհսկաների համար, ինչպիսին են Amazon-ը եւ Google-ը, հայտնում է Fox Business-ը: 

Բիարիցում G-7 գագաթնաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ բոլոր 28 անդամ երկրները կաջակցեն Ֆրանսիային, եթե Թրամփը շարունակի իր սպառնալիքները ֆրանսիական գինու ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին:

«Ես ամուր վճռականությամբ ֆրանսիական գինին կպաշտպանեմ շատ պատճառներով: ԵՄ-ն Ֆրանսիայի կողքին է: Եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի նկատմամբ մաքսատուրքեր սահմանի, ԵՄ-ն նույն կերպ կպատասխանի»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը: