ԱՄՆ Nasa տիեզերական գործակալությունը, թերեւս, պատմության մեջ առաջին անգամ անսովոր որոշում է կայացրել՝ Մարսի վրա InSight մոդուլի կողմից նկատված քարին տալով հանրահայտ Rolling Stones ռոք խմբի անվանումը, տեղեկացնում է UPI-ն։

Աստղագետները նկատել են ոչ մեծ քարը՝ գոլֆի գնդակի չափով, երբ տիեզերական գործակալության մոդուլը նոյեմբերին վայրէջք էր կատարել Մարսի վրա։ Արագացուցչի ուժի պատճառով քարը մոդուլից մեկ մետր հեռու էր գլորվել։ Այդ պատճառով ընդունվել է քարը խմբի պատվին անվանակոչելու որոշում։

Նշենք, որ «rolling stone» անգլերենից թարգմանվում է «թափառաշրջիկ դաշտագլոր»։

Այս նորության մասին  Փասադենայում խմբի համերգի ժամանակ հայտարարել է Հոլիվուդի դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը։

Լեգենդար խմբի պատվին իր անունն ստացած քարի մասին նորությունն առաջ է բերել Rolling Stones խմբի ղեկավար Միք Ջագերի հիացական արձագանքը։

«Nasa-ն տվեց մեզ մի բան, ինչի մասին միշտ ենք երազել՝ սեփական ռոքի մասին Մարսի վրա։ Հավատս չի գալիս։ Ցանկանում եմ բերել այն եւ դնել բուխարու վրա»,- բացականչել է Միք Ջագերը։