Հայաստանում առաջին լուսանկարչական միջազգային փառատոնում (Armenian International Photo Fest) մասնակցող լուսանկարիչները, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից, ինչպես նաեւ «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության կամավորականները, օգոստոսի 24-ին հավաքվել են Dvin Music Hall-ում, որտեղ նրանց ողջունել են թվային գործընկեր՝ all.me-ի ընկերության ներկայացուցիչները: 

Փառատոնը (Armenian International Photo Fest) կանցկացվի Երեւանում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ը: Միջազգային ֆոտո-ֆեստի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երեւանի կենտրոնում՝ 38 հարթակներում: Թովմասյան բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո:

Հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը նշեց, որ իրենք հիմնականում աջակցում են մշակույթային, գիտական եւ սպորտային միջոցառումների անցկացմանը: «Սա առաջին նման լուսանկարչական փառատոնն է Հայաստանում, որին մասնակցում են 19 երկներից եկած լուսանկարիչներ: Սա նորություն է Հայաստանի համար, եւ մենք համաձայնվեցինք աջակցել այս միջոցառմանը», - ասաց Թովմասյանը:

All.me-ի Հայաստանում գլխավոր տնօրենի Արթուր Վարդանովի խոսքով՝ all.me-ին որոշեց աջակցել այս միջոցառմանը, քանի որ այն շատ կարեւոր է մշակույթային կապերի զարգացման տեսանկյունից: «Մենք նաեւ փորձում ենք օգնել, որպեսզի իրենց գործերն ավելի շատ տարածվեն ամբողջ աշխարհում մեր հարթակի միջոցով: Լուսանկարիչներն արդեն գրանցված են all.me հարթակում, որտեղ կարող են նաեւ  գումար վաստակել»,- նշեց նա: 

Аll.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

All.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:

Հետեւեք մեզ all.me սոցցանցում: