Ռուսաստանի քաղաքացին Բեռլինում կալանավորվել է Վրաստանի քաղաքացու սպանությունից հետո, տեղեկացնում է ՄԿ-ն՝ հղում կատարելով Թվիթերում Գերմանիայի մայրաքաղաքի դատախազության հայտարարությանը։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Մոաբիթ շրջանում։ Սպանվածը 40 տարեկան էր։

Հայտնաբերվել են սպանության գործիքն ու հեծանիվ, որով փորձել է փախչել մեղադրյալը։ Berliner Kurier-ն ավելացնում է, որ սպանվածի անունը Զելիմխան է, իսկ սպանության մեջ մեղադրվողը Չեչնիայից է։

Միանգամայն հնարավոր է, որ սպանությունը կապված է զոհի՝ 2012 թվականի օգոստոսին Լոպոտի կիրճում տեղի ունեցած գործողությանը մասնակցության հետ։