Այսպիսի հրդեհ, որ եղավ «Ձյունիկ» սառնարանում կամ «Մալաթիա մոլ»-ի պահեստում, Երեւանում 15-20 տարին մեկ են լինում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ գուցե զուգադիպություն է տեղի ունեցածը:

«Սառցակոմբինատում շատ երկար տեւեց մինչեւ մարեցինք հրդեհը, մոտ երեք օր: Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել: Օրինակ, Սառցակոմբինատի 3-րդ հարկում դրված էր մոտ 15 տոննա ավտոյի յուղ: Մի տեղ դրված էր կիսլատա, մի տեղ դրված էր մեկ ուրիշ բան: Կար ամիակ այնտեղ, որը մատակարարում է սառնարաններին: Մենք դրա մասին չէինք բարձրաձայնում, որ խուճապ չառաջանար»,-ասաց նա: