Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հայտնել Եվրամիության առաջնորդներին, որ Լոնդոնը չի վճարի 30 մլրդ ֆունտ (37 մլրդ դոլար) բրեքսիթի կապակցությամբ, եթե  նրանք չհամաձայնվեն փոփոխություններ ավելացնել համաձայնագրում, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Mail on Sunday թերթին:

Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից առանց առեւտրային գործարքի, իրավաբանները եկել են եզրահանգման, որ կառավարությունը ստիպված կլինի վճարել ԵՄ-ին ընդամենը 9, ոչ թե 30 միլիարդ ֆունտ, գրում է թերթը, քանի որ որեւէ ծախս չի նախատեսվի՝ կապված անցումային փուլի հետ: