Մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գեւորգյանը։

«Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի թռիչքը դեպի Երևան չվերթն ու դրա մասին ուղևորներն իմացել են օդանավակայան ժամանելուց հետո միայն:

 Տեղում տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, իբր տեխնիկական խնդիրներ, բայց արդեն 10 ժամից ավել է մարդիկ օդանավակայանում են, այդ թվում մանկահասակ երեխաներ, ու իրենց հարցով ոչ մեկ չի զբաղվում, ոչ մեկ չի մոտենում պատշաճ տղեկություն տա:

Նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիտպոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ:

Այդ ընկերությունից ոչ ոք դեռ չի այցելել օդանավակայան ու ընդհանրապես հնարավոր չէ կապվել հետները»,- գրել է նա: