Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: