Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով եւ Տիգրան Մեծի պատկերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից հրապարակել իր եւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկար՝ հայկական բրենդի վերնաշապիկներով։

Վարչապետը հետգրությամբ հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով․ «Գնի՚ր հայկականը, կրիր հայկականը»,- գրել է նա։