G7-ի առաջնորդները համաձայնություն են տվել, որ նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ վարի եւ ուղերձներ հղի Իրանին քննարկումների հիման վրա, որոնք նրանք անցկացրել են նախօրեին Բիարիցում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատում աղբյուրին:

Տեղեկատվության աղբյուրի խոսքով՝ առաջնահերթությունը մնում է անփոփոխ. Իրանը չպետք է ստանա միջուկային զենք եւ պետք է թուլացնի լարվածությունը Պարսից ծոցում: «Նախագահն իսկապես իրավունք է ստացել բանակցել եւ ուղերձներ հղել իրանյան իշխանություններին այդ քննարկումների հիման վրա, որոնք տեղի են ունեցել երեկ»,-ասել է ֆրանսիական աղբյուրն առանց մանրամասնելու: