Մոտ ապագայում Իրանը կներկայացնի սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգը, հաղորդում է Mehr-ը:

Հակաօդային պաշտպանության բազայի հրամանատարի տեղակալ Հաթամ ալ Անբիան եւ բրիգադային գեներալ Ալիրեզա Էլհամին հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգը, որը ստացել է «Oghab» («Արծիվ») անունը, անցնում է վերջին փորձարկումները եւ առաջիկայում կմատակարարվի ԶՈՒ-ին:

Նա հավելել է, որ «Oghab»-ը փոքր հեռավորության բջջային պաշտպանական համակարգ է, որն ունակ է խոցել տարատեսակ թռչող օբյեկտներ եւ թեւավոր հրթիռներ: