G7-ի առաջնորդները պայմանավորվել են Իրանի հարցում համատեղ գործողությունների իրականացնել՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունն ու վարել նոր բանակցություններ Թեհրանի հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պայմանավորվել ենք միասնական դիրքորոշում ունենալ Իրանի հարցում»,-ասել է Մակրոնը LCI հեռուստաընկերությանը: «Մեծ յոթյակը» սահմանել եւ համաձայնեցրել է ընդհանուր նպատակներ, եւ մենք կիսում ենք դրանք, քանի որ դա թույլ կտա խուսափել տարաձայնություններից, որոնք թուլացնում են բոլորին: Յուրաքանչյուրը ցանկանում է խուսափել կոնֆլիկտից. Դոնալդ Թրամփը շատ պարզ է արտահայտվել այդ հարցում»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում կատարելով Ելիսեյան պալատում աղբյուրին, հաղորդել էին, որ G-7 երկրների առաջնորդները պայմանավորվել են լիազորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին բանակցություններ վարել եւ ուղերձներ հաղորդել Իրանի իշխանություններին:

Սակայն Թրամփը հայտարարել էր, որ այդպիսի առաջարկ չէր քննարկել: