Նյու Դելիում օդապարուկի պարանը կտրել է աղջկա կոկորդը, որը մոտոցիկլետով երթեւեկում էր իր հոր հետ: Ինչպես հաղորդում է AFP-ը՝ մեկ շաբաթվա ընթացքում դա արդեն երկրորդ այդպիսի դեպքն է գրամցվել:

Օդապարուկը Հնդկաստանում սիրված մարզատեսակ է, սակայն վերջին տարիներին այն դարձել է մահացու վտանգավոր, քանի որ մարդիկ կիրառում են մետաղապատ կամ ապակեպատ պարաններ:

Զոհերի կամ վիրավորների թիվը կտրուկ աճում է օգոստոսի 15-ին՝ Անկախության օրը, երբ շատերն ավանդաբար արձակում են օդապարուկներ:

Վերջին դեպքում չորս տարեկան աղջիկը հոր հետ ուղեւորվում էր դեպի տաճար, երբ օդապարուկի պարանը կտրել էր նրա կոկորդը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 28-ամյա ինժեները զոհվել էր Անկախության օրը համանման հանգամանքների բերումով:

Անցած ամիս երեք տարեկան աղջիկ էր մահացել, երբ օդապարուկի պարանը փաթաթվել էր նրա պարանոցի շուրջ:

Կենդանիների պաշտպաններն ու իշխանությունները նշում են, որ թռչունները նույնպես վիրավորվում են կամ սպանվում պարանների պատճառով:

Երեք տարի առաջ Դելիի ղեկավարությունն արգելել է այդպիսի պարանների արտադրությունն ու վաճառքը մահվան ելքով մի շարք դեպքերից հետո. իրավախախտները կպատժվեն ազատազրկման կամ խոշոր տուգանքի միջոցով: Այդուհանդերձ, այդօրինակ պարանները դեռեւս վաճառվում են: