ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ունեն տարաձայնություններ Հյուսիսային Կորեայում փոքր հեռավորության հրթիռների արձակումների լրջության վերաբերյալ, հաղորդում է AP-ը:

Թրամփը, որը գնահատում է իր հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ասել է, որ արձակումները չեն խախտել համաձայնագրերը: Աբեն հայտարարել է, որ արձակումները խախտել են ՄԱԿ-ի բանաձեւերը:

Շաբաթ փոքր հեռավորության բալիստիկ հրթիռների արձակումը թվով յոթերորդն էր հունիսին միջկորեական սահմանին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ հանդիպումից հետո:

Արձակումները բարդացրել էին ամերիկյան եւ հյուսիսկորեական ներկայացուցիչների միջեւ բանակցությունները վերականգնելու գործընթացը Փհենյանի միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների շուրջ հետագա ծրագրերի վերաբերյալ: