Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով գնում են առաջ, այս պահին արդեն քննարկում ենք շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակահարմարության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Հոկտեմբերի առաջին տասնօրյակն ավարտելուն անմիջապես հետո պլանավարում ենք բացումը հայտարարել։ Հոկտեմբերի 11-ին նախատեսված է ավտոմաքսատան բացում»,- նշեց նա։

Աշխատանքային ծանրաբեռնվածության մասին ՊԵԿ նախագահն ասաց, որ վստահ է՝ մինչեւ տարվա վերջ մաքսատունն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով՝ շաբաթը 7 օր, որովհետեւ հոկտեմբերից սպասվում է մեքենաների ներմուծմների՝ աննախադեպ ծավալի աճ։

«Հաջորդ տարվանից վեապրոֆիլավորելու ենք մաքսատունը նաեւ ընդհանուր բիզնեսի աշխատանքներն այնտեղ կազմակերպելու համար»,- հավելեց Դավիթ Անանյանը