ԱԻՆ «911» ծառայությանն օգոստոսի 24-ին՝ ժամը 19:57-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes C140» (վարորդ՝ Տարոն Ա., ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կարեն Վ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C140» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տարոն Ա.-ն և ուղևորներ՝ Աստղիկ Մ.-ն (ծնված 1994 թ.), Արփինե (ծնված 2017 թ.) և Արթուր (ծնված 2019 թ.) Ա.-ներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ վարորդներից Կարեն Վ.-ն աշխատում է Ճամբարակի «ՃՃՇՁ» -ում, իսկ Տարոն Ա.-ն ՝ ՊՆ զորամասերից մեկում: