Ֆրանսիան պատրաստ է հրաժարվել տեխնոլոգիական ընկերությունների թվային հարկատեսակից, երբ ի հայտ կգա համաշխարհային համաձայնագիր Facebook-ի եւ Google-ի նման ինտերնետային հսկաների համար հարկերի մասին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների ներմուծման համար՝ ի պատասխան հարկին, որն «անարդարացիորեն ուղղված է ամերիկյան ընկերություններին»:

«Երեկ ես շատ հստակ ասել եմ Թրամփին, որ, եթե մենք կարողանանք համաձայնության գալ ՏՀԶԿ-ի հետ շրջանակներում (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության), մենք հարկը սահմանելու կարիք չենք ունենա»,-ասել է Մակրոնը: