Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում:

Չեն ծխում նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նա այժմ Գյումրիում մասնակցում է քաղաքի օրվա տոնակատարությանը։ Սպասվում է նաեւ, որ տոնական համերգից առաջ Փաշինյանը ելույթ կունենա։