Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը օգոստոսի 25-ին ժամը 18:12-ին մեկուսացվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել էր հրդեհի 5-6 ակտիվ օջախ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում էր 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք):

Ժամը 18:15-ի դրությամբ ընդհանուր մակերեսը կազմում է 110 հա (30 հա բուսածածկույթ և 80 հա անտառածածկ տարածք):

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել: