Դոնալդ Թրամփի տիկին Մելանյան եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպման ժամանակ մեկը մյուսի այտն են համբուրել այն բանից հետո, երբ համբուրվել են ԱՄՆ նախագահն ու Ֆրանսիայի առաջնորդի տիկին Բրիջիթ Մակրոնը, հայտնում է BFMTV-ն:

Հեռուստաալիքը նշում է, որ ֆրանսիական Բիարիցում օվկիանոսի եւ փարոսի ֆոնին են հավաքվել երկրների ու միջազգային կազմակերպությունների 24 առաջնորդներ՝ G7 գագաթնաժողովի երկրորդ օրվա ավարտին «ընտանեկան լուսանկար» կատարելու համար:

Շուտով նրանց են միացել են տիկնայք: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը տիկնանց առաջարկել են իրենց կողքին կանգնել: Բրիջիթ Մակրոնը կանգնել է ամուսնու եւ ԱՄՆ նախագահի միջեւ: Դրանից հետո Բրիջիթ Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը ողջույնի համբույր են փոխանակել:

Այնուհետեւ Կանադայի վարչապետ Թրյուդոն եւ ԱՄՆ նախագահի տիկին Մելանյան, որը կանգնած էր նրա եւ իր ամուսնու միջեւ նույնպես արագ համբուրել են մեկը մյուսի այտը:

Դրանից մի քանի վայրկյան անց Դոնալդ Թրամփը բռնել է կնոջ ձեռքը: