Աֆղան Մուխթարլիի կնոջ՝ Լեյլա Մուստաֆաեւայի՝ բանտարկված լրագրողի  իրավունքների սահմանափակման եւ նրա դեմ հնարավոր սադրանքի մասին հայտարարության կապակցությամբ, փաստաբան Նեյմաթ Քերիմլին օգոստոսի 25-ին գնացել է համար 16 գաղութ պաշտպանյալի հետ հանդիպելու համար:

Contact.az-ի հաղորդմամբ՝ սակայն փաստաբանին եւ նրա հետ գաղութ եկած «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլիին թույլ չեն տվել հանդիպել լրագրողին՝ ոչ աշխատանքային օրվա պատրվակով:

Փաստաբանը պաշտպանյալի հետ հանդիպման մերժումը ոչ օրինաչափ է անվանել: Նրա խոսքով՝ փաստաբանն իրավունք ունի ազատազրկման վայրում ցանկացած պահի իր պաշտպանյալի հետ  գաղտնի պայմաններում հանդիպել:

«Հանդիպման մերժումը ավելի է ուժեղացրել մեր մտահոգությունը Աֆղան Մուխթարլիի մասին ՝ նրա դեմ հնարավոր սադրանքների հետ կապված», - ասել է  Քերիմլին:

Հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին առեւանգել էին Թբիլիսիում 2017-ի մայիսին եւ գաղտնի տեղափոխվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում են մաքսանենգության, սահմանի ապօրինի հատման, սահմանապահի դեմ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտել են 6 տարվա ազատազրկման:

Մուխթարլիի ձերբակալությունը դատապարտել են Եվրախորհրդարանը, մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները: Amnesty International-ը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»: