Audi e-tron էլեկտրական քրոսովերը 24 ժամում հաղթահարել է 1695 կիլոմետր տարածություն եւ անցել 10 տարբեր երկրների տարածքով, տեղեկացնում է Motor-ը։

Մեկ օրում ավտոմեքենան անցել է Սլովենիայի, Ավստրիայի, Իտալիայի, Լիխտենշտեյնի,  Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի եւ Բելգիայի տարածքներով։ Ճանապարհորդությունն ավարտվել է Նիդեռլանդներում։ Շնորհիվ այն բանի, որ բոլոր լոկացիաներում եղել է տարատեսակ լանդշաֆթ, մրցարշավի մասնակիցները կարողացել են e-tron-ը փորձարկել տարբեր պայմաններում։ Audi էլեկտրական քրոսովերը հաղթահարել է բլրառատ Ալպերը, որտեղ ցուցադրել է էներգիայի ռեկուպերացիայի կարողություն զառիթափին. 220 կիլովատ հզորության եւ մեկ րոպեում 300 պտույտի պարագայում մեքենան արգելակման էներգիան վերափոխել է էլեկտրականության։ Իսկ ոլորապտույտ հատվածներում՝ Տիրոլում, միացել է «էլեկտրական» փոխանցման համակարգը։

Արշավի 24 ժամի մեջ է մտել նաեւ քրոսովերի լիցքավորման ժամանակը։ Լիթիում-իոնային մարտկոցը կարելի է լիցքավորել մշտական հոսանքի աղբյուրներից, ինչի շնորհիվ լիցքավորման համար մոտ կես ժամ է անհրաժեշտ եղել։ Ավտոմեքենան ուղեւորության ժամանակ կանգ է առել յոթ անգամ։