Թուրքական զորքերը Սիրիայի տարածքից դուրս կգան այն դեպքում, եթե գտնվի երկրում հակամարտության քաղաքական լուծում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Նորվեգիա կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե գտնվի քաղաքական լուծում Սիրիայում, մեր բանակը դուրս կգա այնտեղից։ Բայց այժմ (նախագահ Բաշար Ասադի) ռեժիմը չի հավատում քաղաքական կարգավորմանը»,- նախարարի խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։