Օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջեւ՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեկ՝ օգոստոսի 29–ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն: