Շանհայի իշխանությունները չինական DiDi ընկերությանը թույլ են տվել անօդաչու տաքսի փորձարկել: Ընկերությունն արդեն հայտարարել է նոր ծառայության հնարավորության մասին՝ ցույց տալով արդեն առկա հնարավորությունները, հաղորդում է Planet Today-ը:

Այժմ անօդաչու ավտոմեքենաների մշակողները հակված են նրան, որ դրանք մոտ ապագայում կօգտագործվեն խոշոր տաքսի ծառայություններում: Դա բացատրվում է ինչպես հաղորդիչների բավականին բարձր գնով, այնպես էլ շուկայի զբաղվածությամբ: Որոշ խոշոր ընկերություններ արդեն այսօր թողարկել են համապատասխան նախագծերի թեստավորումը, սակայն բոլոր դրանք տարբեր տեսակի սահմանափակումներ ունեն եւ չեն կարող լիարժեք գործել:

Եվ այժմ, երբ Չինաստանում ամենախոշոր DiDi ընկերությունը սկսել է նման նախագծի իրականացումը, կարելի է խոսել դրա էական առաջընթացի մասին: Թողարկման հստակ ամսաթիվ դեռեւս չի նշվում, սակայն հայտնի է, որ Ցզյադին շրջանում այն կգործի մի քանի ամիս անց, իսկ ավելի ուշ կընդլայնվի Պեկինում եւ Շենչժենում: Ավելին, արդեն 2021 թվականին ընկերությունը մտադիր է ծառայությունը թողարկել Չինաստանից դուրս:

Անօդաչու տաքսի կանչելու համար անհրաժեշտ կլինի հատուկ հավելված ներբեռնել եւ ընտրել անհրաժեշտ տարբերակը: