Հայաստանի պետական տնտեսագիական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, բողոքի ակցիա են կազմակերպել եւ պահանջում են բուհ վերադարձնել ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին: Նրանք դասադուլ են կազմակերպել:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում են ատենախոսությունն արտատպելու՝ գրագողություն կատարելու համար:

Ակցիայի մասնակից ուսանողների ձեռքին կան պաստառներ. «Վերականգնեք արդարությունը», «Հանուն որակյալ կրթության», «Գիտակից ուսանող», «ՀՊՏՀ-ն ռեկտոր ունի»:

Նարնք վանկարկում են՝ «դասադուլ», «Հայրապետյան ռեկտոր»:

Ուսանողները NEWS.am-ին հայտնեցին, որ հապճեպ 11 ժամում 250 ստորագրություն են հավաքել, որը շարունակվում է:

«Ակնկալում են հանդիպում ոչ միայն նախարարի, այլ նաեւ վարչապետի հետ»,-ասացին նրանք:  Ակցիայի մասնակիցներ թիվը մի քանի տասնյակի է հասնում: Տարածքում ոստիկաններ են հերթապահում:

Ակցիան ավարտվեց բողոքի երթով Երեւանի փողոցներով: Ուսանողները նշեցին, որ դիմել են քաղաքապետարանին եւ հայտնել, որ երթ պետք է կազմակերպեն դեպի նախարարություն:

Ավելի վաղ ուսանողները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր.

«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։

Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ  ուսանողների անտեղյակ հատվածին  մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան:

Եվ որպես նշյալ խնդրի լուծմանն ուղղած կարևոր քայլ՝ ուսանողները հայտարարում են մեկնարկող ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, համալսարանում դասադուլ սկսելու մասին՝ կոչ անելով բուհի բոլոր ուսանողներին պաշտպանել որակյալ կրթության իրենց իրավունքը»։