Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բոլորին շնորհավորեց Սեպտեմբերի 2-ի առիթով եւ նշեց.  «Սեպտեմբերի 2-ի նշանակությունը դեռ շատ ենք արժեւորելու, շատ ենք բարձրացնելու։ Նրա նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ  անգնահատելի է։ Ովքեր, որ կերտել են այս տոնը, նրանք իրական հերոսներ են, նրանց անունները ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ, թող ոչ ոք դրանում չկասկածի»։

Վերջում Քոչարյանի աջակիցները իրենց այցը Եռաբլուր ավարտեցին «Քոչարյան, հերոս» եւ «Արցախ, Հայաստան» վանկարկումներով։