«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի եւ այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երեւանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ ՔԿՀ այցելելու համար: Հայաստանի իշխանություններից, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք մերժում են ստացել: 

Ի պատասխան մերժման՝ ՌԴ նախագահի աշխատակազմից մինչեւ սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել այդ հարցը կարգավորելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա:

Թեպետ մեր աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում