Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործընթաց է սկսել Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիյի կողմից ընտրական իրավունքի իրականացման հնարավոր խոչընդոտման փաստով, հաղորդում է Ukranews-ը:

«Գործընթաց է սկսվել ՔՕ 157-րդ հոդվածի 4-րդ մասով (ընտրական իրավունքի կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովի կամ հանրաքվեի հարցերով հանձնաժողովի կամ պաշտոնական դիտորդի գործունեության խոչընդոտում)»,- ասվում է Հետաքննությունների պետական բյուրոյի հաղորդագրության մեջ:  

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւի Շեվչենկոյի շրջանային դատարանը Հետաքննությունների պետական բյուրոյի դետեկտիվներին պարտավորեցրել է հետաքննել ընտրական գործընթացին Պարուբիյի ենթադրյալ միջամտությունը: Հաղորդվել է, որ հայցվորը փոստով հայտարարություն է ուղարկել  Հետաքննությունների պետական բյուրո՝ կապված Գերագույն ռադայի ղեկավարի կողմից Ուկրաինայի ՔՕ 157-րդ հոդվածի 4-րդ մասով, որտեղ ասվում է ծառայողական դիրքի օգտագործմամբ ծառայողական անձի կողմից ընտրական հանձնաժողովի կամ հանրաքվեի հարցերով հանձնաժողովի՝ օրենքով սահմանված իրենց իրավասությունների իրականացմանը միջամտության մասին, որն իրականացվել է անօրինական պահանջի կամ ընտրական հանձնաժողովի կամ հանրաքվեի հարցերով հանձնաժողովի որոշման վրա ազդելու նպատակով: