Փարիզում՝ Պոմպիդուի կենտրոնում, գողացել են բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի գրաֆիտին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով LCL ֆրանսիական հեռուստաալիքին:

Գրաֆիտին արվել էր Ռամբյուտո փողոցում ճանապարհային նշանի հետին մասում: Դրա վրա պատկերված էր Բենքսիի աշխատանքների կուլտային հերոսը՝ առնետը:

Գողության փաստով ոստիկանությունը հետաքննություն է վարում: 

Փարիզում Բենքսիի աշխատանքների գողության առաջին դեպքը չէ: Հունվարին անհայտ անձինք գողացել էին 2015թ. նոյեմբերի 13-ին «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված Բենքսիի աշխատանքը: