Աշխարհահռչակ գործարար, VaynerX եւ VaynerMedia-ի ղեկավար Գարի Վայներչուկը, ինչպես նաեւ Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին կլինեն Երեւանում անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի զեկուցողների թվում:    

Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառմանը մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։