Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, քննարկվել են տնտեսական, մշակութային-հումանիտար կապերի եւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հարթակներում համագործակցության հետ կապված հարցեր։

Պատրուշեւը սեպտեմբերի 4-ին կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ եւ կանցկացնի անվտանգության հարցերով ռուս-ադրբեջանական խորհրդակցություններ։