ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող, փոխանցում է Xinhua-ն: 

Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի եւ կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ:

Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:

Հայտարարության համաձայն՝ բազմալեզվությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղարության առաջնոհերթություններից մեկն է: