Ցեղասպանության պատմության ուսուցման նախագծի (Genocide Education Project) շրջանակում այս տարվա ամռանը ԱՄՆ-ում մեկօրյա աշխատաժողովներ են անցկացվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Նյու Ջերսիի եւ Լոս Անջելեսի դպրոցների ուսուցիչների համար, տեղեկացնում է Asbarez-ը։

Սեմինարի կազմակերպիչները ներկայացրել են բազմաթիվ եւ բազմազան ռեսուրսներ ցեղասպանության պատմության ուսուցման համար։

Առաջին աշխատաժողովներն անցկացվեցին Նյու Ջերսիի նահանգի Մորիսթոունի Սբ Եղիսաբեթ քոլեջի Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնում։

Ցեղասպանության պատմության ուսուցման նախագծի գործադիր տնօրեն Ռոքսանա Մակասջյանը ելույթ է ունեցել՝ նշելով Հայոց ցեղասպանության պատմության ուսուցման կարեւորությունը հասարակական գիտությունների համապարփակ ուսումնական ծրագրի շրջանակում։

Լոս Անջելեսում նախագծի շրջանակում անցկացվել է երկու սեմինար։