Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում սեպտեմբերի 4-ին բացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ։

Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին Beeline-ում, նոր գրասենյակը գտնվում է Վ.Ավանեսովի փողոցի 8.1-2 հասցեում («Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց) եւ աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-18.00-ը, առանց ընդմիջման։ Այստեղ հաճախորդները կարող են ստանալ օժանդակություն բոլոր հարցերում՝ կապված ամրագրված, բջջային եւ Beeline ինտերնետ կապի հետ, ինչպես նաեւ գնել սմարթֆոններ եւ այլ սարքավորումներ։

«Beeline-ը ավանդաբար առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում հաճախորդների սպասարկման սեփական գրասենյակների քանակով։ Մենք ձեռք բերվածով չենք սահմանափակվում, բացում ենք նոր գրասենյակներ մայրաքաղաքում եւ մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդի։ Համոզված եմ, որ Էրեբունու բնակիչներին դուր կգա նոր լուսավոր եւ հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել բոլոր հարցերով՝ կապված մեր ծառայությունների հետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհիվ մեր բաժանորդների հետ հակադարձ կապի մենք որոշում կայացրինք բացել եւս մեկ գրասենյակ Էրեբունում։ Շրջանը մեծ է, եւ երկու գրասենյակները մեր ծառայություններն ու սպասարկումն այդ համայնքում ավելի հարմար ու արագ կդարձնեն»,- ասել է Հայաստանում Beeline-ի վաճառքի եւ սպասարկումների ծառայությունների ղեկավար Կարեն Մկրտումյանը։

Նշենք, որ Հայաստանում գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկումների 78 գրասենյակ, որոնցից 28-ը՝ Երեւանում։ Լրացուցիչ տեղեկություն գրասենյակների հասցեների մասին կարելի է ստանալ www.beeline.am հասցեով։