Գիտության եւ տեխնոլոգիաների գծով խորհրդական Սթիվ Չանը եւ ստարտափերում ներդրումների գծով DVI Equity Partners ընկերության կառավարիչ տնօրեն Ռոբերտ Գրիֆինը ելույթ կունենան Երեւանում, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի ընթացքում։  

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառումը տեղի է ունենալու Հայաստանի կառավարության բարձր հովանու ներքո։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային համաժողովը (WCIT) հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Նրա հիմնական կազմակերպչական մարմինն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE