Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Ադրբեջանից ստացված 13 քաղաքական եւ հասարակական ակտիվիստների վերաբերյալ 15 բողոքներով որոշումները, փոխանցում է «Թուրանը»:

Բողոքները կապված էին վարչական կալանավորումների եւ տուգանքների հետ, որ նշանակվել էին 2006-2015 թվականներին բողոքի խաղաղ ցույցերին մասնակցության համար:

Հայցվորները բարձրացրել էին խոշտանգումների անթույլատրելիության, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ազատ դատաքննության, արտահայտվելու ազատության, միավորումների ազատության եւ իրենց այլ իրավունքների խախտումների մասին հարցը:

ՄԻԵԴ-ը ճանաչել է հայցվորների իրավունքների խախտումները եւ որոշել նրանց փոխհատուցում վճարել. Էլչին Հասանովին (երկու գործով), Նազիմ Աբասլիին՝ 9 հազար եվրո, Ռուսլան Նասիրլիին (երկու գործով)՝ 14 հազար եվրո, Վուգար Ռզաեւին՝ 7270 եվրո, Իսլամ Հասանովին՝ 5750 եվրո, Մուբարիզ Աբդուլքերիմովին՝ 5750 եվրո, Ռաուֆ Աբդուլռահմանլիին՝ 5500 եվրո, Ռաֆիգ Ջալիլովին՝ 9200 եվրո, Թյուրքել Ալիսոյին՝ 11  հազար եվրո, Սագիֆ Գուրբանովին՝ 11 հազար եվրո:

Միայն Ֆուադ Հաջիեւին փոխհատուցում չի նշանակվել, քանի որ նա նյութական պահանջ չէր ներկայացրել:

ՄԻԵԴ-ն նաեւ դատական ծախսերի փոխհատուցում է նշանակել: