Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) ժամանակ հրապարկվել է Զբոսաշրջային մրցունակության միջազգային վարկանիշի (The Travel and Tourism Competitiveness Report 2019) շրջանակում աշխարհի ամենամրցունակ երկրների ցուցակը:   

Հայաստանը ցուցակում 79-րդ տեղն է զբաղեցրել եւ գտնվում է Ուկրաինայի եւ Ղազախստանի միջեւ:

Աշխարհի 140 երկրների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել Իսպանիան, Իսպանիային հաջորդում են Ֆրանսիան եւ Գերմանիան: Երկրների 10-յակում են նաեւ Ճապոնիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Իտալիան, Կանադան եւ Շվեյցարիան:

Ռուսաստանը զբաղեցրել է 39-րդ տեղը, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 68-րդ եւ 71-րդ տեղերը համապատասխանաբար:

Ցուցակի վերջում են՝ Եմեն, Չադ, Լիբերիա, Բուրունդի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: