ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը, այդ թվում բողոքի ակցիաների միջոցով: Այս մասին նա ասել է Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի ժամանակ՝ պատասխանելով «շաբաթօրյա» ցույցերի երիտասարդության մասնակցության մասին հարցին, հաղորդում է Meduza-ն:

«Երբեմն ցույցերը դրական արդյունքի են հանգեցնում, քանի որ ցնցում են իշխանությանը, վերջինիս ճիշտ ուղղության վրա են դնում, որպեսզի արդյունավետ լուծի իր առաջ ծառացած խնդիրները»,- ասել է Պուտինը:  

Նա նշել է, որ ցուցարարները պետք է «դրական գործեն՝ ղեկավարվելով ոչ թե իրենց, այլ հանրային շահերով»:

«ես վստահ եմ, որ դրական տրամադրված մարդիկ տրամադրված են երկիրը զարգացնելուն»,- հավելել է Պուտինը:  

Նա նաեւ պատասխանել է այն հարցին՝ արդյոք անհրաժեշտ է ավելի մեղմ վարվել ցույցերի երիտասարդ մասնակիցների հետ.

«Օրենքի շրջանակում՝ բոլորի հետ հավասար»: