Այս պահին հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Խոսնակի խոսքով՝ երկուստեք հետաքրքրության հարցեր են քննարկվելու։ Հարցին՝ ո՞ր կողմի նախաձեռնությամբ է կայացել հանդիպումը, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ չի կարող ասել։