Beeline-ը հայտարարում է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայության մեկնարկի մասին: 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը (բացառությամբ շարժական ինտերնետ սակագնային փաթեթների), կկարողանան ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը եւ օգտվել շարժական ինտերնետից՝ առանց որեւէ սահմանափակումների:

«Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի սահմանափակումների։  Վերջերս Beeline-ը մեծ ներդրումներ է կատարել գերարագ շարժական ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ եւ կառուցել 3G եւ 4G ցանցեր Երեւանում ու մարզերում: Այս ներդրումների շնորհիվ մեր բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել գերարագ ինտերնետ անսահմանափակ ծավալով», - նշեց Հայաստանում Beeline- ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը, հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: