Իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում չի փոխվել, եւ Թուրքիան դրանց կարգավորման պատրաստակամություն չի դրսեւորում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում։

ԱԳ նախարարը փաստել է, որ Անկարան հերքել է ցյուրիխյան գործընթացը, շարունակում է Հայաստանի շրջափակումը, ծայրահեղ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտությունում, ժխտում Հայոց ցեղասպանությունն ու անգամ այն արդարացնելու փորձեր ձեռնարկում։

Նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է կարգավորել հարաբերությունները, բայց նման մոտեցում չի տեսնում Թուրքիայի կողմից։