Ուսումնական տարվա նախաշեմին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Փոքր բիզնեսի վարկավորման հիմունքների ուսումնասիություն եւ վերլուծություն»  դասընթացի շրջանակներում իրականացված երիտասարդ կադրերի վերապատրաստման եւ ներգրավման ծրագիրը: Ծրագրի ընթացքում աշխատանքային փորձ չունեցող ՀՀ տարբեր բուհերի 12 ուսանողներ հնարավորություն ունեցան երկու ամիս անցկացնել Բանկի Փոքր բիզնեսի զարգացման վարչությունում, որտեղ  տեսական եւ պրակտիկ դասընթացների շնորհիվ հնարավորություն ստացան սկսել իրենց աշխատանքային ուղին առաջատար Բանկի մասնաճյուղային ցանցում, որպես բիզնեսի վարկային մասնագետներ, եւ այժմ նրանք համարվում են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ թիմի անդամներ:

Մասնակիցներին շնորհվել են ավարտական սերտիֆիկատներ, եւ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Դասընթացներն անցկացվել են Բանկի՝ որակավորված աշխատակիցների մակարդակով՝ ներառելով բանկային ոլորտին առնչվող կարեւորագույն թեմաները:

Այսօր ցանկացած ուսանող, նույնիսկ գերազանցությամբ ԲՈՒՀ-ն ավարտելու դեպքում, դժվարությամբ է կարողնում աշխատանք գտնել, քանի որ բոլոր գործատուները նախապատվությունը տալիս են աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարեւորելով երիտասարդ կադրերի նշանակությունը, այս դասընթացի շնորհիվ ուսանողներին իրենց կարիերան Բանկի հետ սկսելու հնարավորություն ընձեռեց, այս կերպ որդեգրելով երիտասարդ սկսնակ մասնագետներին մշտապես աջակցելու քաղաքականությունը:

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…