Հայաստանի եւ Արցախի միջեւ հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերով պարբերական խորհրդակցությունները վիթխարի նշանակություն ունեն: Սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով վերջերս հայ դիվանագետների Արցախ այցելության մասին: 

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ընդհանուր նպատակներին: «Սա չափազանց կարեւոր է եւ ընդգծում է մեր քաղաքականության հետեւողականությունը: Ես պարբերաբար շփվում եմ Արցախի իմ գործընկերոջ հետ»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ նման շփումները բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլի մասն են:

Այս կապակցությամբ նախարարը շեշտեց, որ Արցախի ձայնը կարեւորագույն նշանակություն ունի, առավել եւս, որ Հայաստանը Արցախի ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի: Իսկ Արցախի մասնակցությունը կոչված է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացմանը: